Վիլյամ Սարոյան «Հրաշալի ձայնասկավառակը» պատմվածքի վերլուծություն

Վիլյամ Սարոյանի այս պատմվածքը ուսուցանող է, քանի որ այն մեզ սովորեցնում է, թե ինչպես պետք է հասկանալ երեխային, նաև ցույց է տալիս շատ մեծ մարդկային արժանիքներ, որոնցով օժտված են այս պատմվածքի հերոսները։ Ուսուցանում է, թե ինչպես կարելի է այդ տարիքում աշխատել և ձեռք բերել այն ամենը, ինչ սիրտն է ուզում։ Ես հարգում եմ, երբ երեխան կարողանում է տասներեք տարեկանում աշխատել այն ժամանակ, երբ ծնողները չեն կարողանում լիարժեք ապահովել իրենց երեխաներին։ Տղայի հայրը մահացել էր, և հեղինակն իր մոր ու ընտանիքի անդամների հետ ապրում էր Ֆրեզնոյում։ Այս պատմվածքը Վիլյամ Սարոյանի համար ուղղակի պատմվածք չէր, որը ինքն էր գրել, այլ սա իր կյանքից մի հուզիչ դրվագ է, որը նա ներկայացրել է պատմվածքի ձևով։ Նրա համար մանկության տարիներին կատարված այդ միջադեպը հուզիչ էր ու դրոշմվել էր հիշողության մեջ, քանի որ նույնիսկ իր կյանքի վերջին տարիներին խնամքով պահում էր այդ ձայնասկավառակը, որը հիշեցնում էր իր մորը, ով այդ օրը հուզվել էր՝ երաժշտությունը լսելով։

Оставьте комментарий